ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին քննարկեցին Վրաստանի բռնազավթած տարածքներում առկա իրավիճակը
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին քննարկեցին Վրաստանի բռնազավթած տարածքներում առկա իրավիճակը

Մեծ Բրիտանիայի նախագահությամբ 2018 թվականի օգոստոսի 8-ին անցկացված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին քննարկեցին ռուս-վրացական պատերազմի տասնամյակի հետ կապված, Վրաստանի բռնազավթած տարածաշրջաններում առկա իրավիճակը և կոնֆլիկտի կարգավորման հարցը, – այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը։

Նշվածի հետ կապված անվտանգության խորհրդին զեկույց ներկայացրեց քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Թայ-Բրուկ Զերիունը։

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Պիրսը նիստի ավարտից հետո ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Լեհաստանի, Շվեդիայի և Մեծ Բրիատանիայի անունով հատուկ հայտարարություն արեց։

Բրիտանական ներկայացուցիչը կոչ է արել Ռուսաստանին կատարել 2008 թ. Օգոստոսի 12-ին կնքված վեց կետային պայմանագիրը:

Կարեն Պիրսը նաև ուշադրությունն ուղղել է հակամարտության արդյունում առաջացած հումանիտար խնդիրների – փախստականների և բռնի կերպով տեղահանված անձանց իրավունքների պաշտպանման կարևորության, նաև տեղախոխման իրավունքի սահմանափակման ու բնակչության առօրյա կյանքի վնասակար գործողությունների վրա։

Կարեն Փրիսը նաև կոչ է արել կողմերին ամրապնդել իրենց ներգրավվածությունը Ժնևի միջազգային քննարկումներին` հակամարտության լուծման համար: Նա հավանություն տվեց Վրաստանի կառավարության նոր խաղաղության նախաձեռնությանը «Քայլ դեպի ավելի լավ ապագա»։

Տեղեկությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին քննարկվելիք հարցերի մասին տարածել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։