Մահաչկալայում ծեծի են ենթարկել «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության, Դաղստանի բաժանմունքի ղեկավարին
Մահաչկալայում ծեծի են ենթարկել «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության, Դաղստանի բաժանմունքի ղեկավարին

Մահաչկալայում ծեծի են ենթարկել «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության, Դաղստանի բաժանմունքի ղեկավար, Սիրաժուդին Դացիևին: Լրատվությունը այս մասին տարածել է լրատվության և հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, Կատերինա Սոկիրիանսկայան: Նրա խոսքերով իրավապաշտպանը այս պահում ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում:

Սոկիրիանսայայի տվյալներով, Դավիևի վրա հարձակվել են վաղ առավոտյան իր տան մոտակայքում: Նրան հարվածել են գլխին և ծեծել: Հանցագործները դեպքի վայրից փախուստի են դիմել ավտոմեքենայով:

Այն բանից հետո, ինչ Չեչնիայում ձերբակալել են «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, Օյուբ Տատիևին, կազմակերպության Դաղեստանի բաժանմունքի աշխատակիցները ստացել են բազմաթիվ սպառողական նամակներ: Օյուբ Տատիևին թմրանյութերի պահպանման մեղադրանքով ձերբակալել էին հունվարին: Իրավապաշտպանների հայտարարությամբ, այս գործը քաղաքականացված է:

Օյուբ Տատիևը այս պաշտոնը զբաղեցրել է 2009 թվականին, Նատալյա Էստեմիրովայի սպանությունից հետո: