Մահացել է Վրաստանի ռեգբիի հավաքականի նախկին անդամ Գուգա Բաբունաշվիլին
Մահացել է Վրաստանի ռեգբիի հավաքականի նախկին անդամ Գուգա Բաբունաշվիլին

Մահացել է վետերան վրաց ռեգբիստ Գուգա Բաբունաշվիլին, ով 90-ական թվականներին հանդես էր գալիս Վրաստանի ազգային հավաքականում:

1964 թվականին ծնված Բաբունաշվիլին Օլեգ Լիպարտելիանիի համակուրսեցին էր և ռեգբի խաղալ է սկսել նրա իր առաջարկությամբ՝Քութաիսիի «Մշենեբելի» (Աիա) ակումբում:

Նա այն մեծ թիմի առաջատարներից էր, որը երեք անգամ անընդմեջ դարձել էր Խորհրդային Միության չեմպիոն և երկու անգամ ձեռք է բերել գավաթը, իսկ անկախությունից հետո երեք անգամ դարձել Վրաստանի չեմպիոն:

90-ականների սկզբին, երբ Վրաստանի հավաքականը կատարում էր իր առաջին քայլերը, Գուգա Բաբունաշվիլին անց է կացրել տասը հանդիպում: Նա Դավիթ Չավլեիշվիլիի և Բադրի Շվանգիրաձեի հետ առաջին վրացի լեգեոներներից էր: