88 տարեկանում մահացել է վրաց հայտնի դերասանուհի Լեյլա Աբաշիձեն: Տեղեկությունն այս մասին Առաջին ալիքին հաստատել են դերասանուհու ընտանիքի անդամները:
Դերասանը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում գտնվում էր հիվանդանոցում:
Լեյլա Աբաշիձեն ծնվել է 1929 թվականի օգոստոսի մեկին, Թբիլիսիում:
1941 թվականին Կոնստանտինե Պիպինաշվիլու «Քաջանա» ֆիլմում կատարել է Կատոյի դերը:
Առանձնահատուկ հռչակ է ձեռք բերել «Նրանք իջել են սարերից», «Ճրիճինա», «Աբեզարա», «Մաիա Ծղնեթելի», «Հանդիպում սարի վրա» ֆիլմերում կատարած դերերի համար: