Մահացել է հայտնի վրաց գրող և թարգմանիչ Դավիթ Ծերեդիանին
Մահացել է հայտնի վրաց գրող և թարգմանիչ Դավիթ Ծերեդիանին

Մահացել է հայտնի վրաց գրող և թարգմանիչ Դավիթ Ծերեդիանին:

1963 թվականից Դավիթ Ծերեդիանին աշխատում էր Շոթա Ռուսթավելիի անվան գրականության ինստիտուտում: 1981 թվականից զբաղվել է թարգմանությամբ: Նրա հայտնի թարգմանություններում տեղ են գտել Ֆրանսուա Վիյոնի բանաստեղծությունները, Գյոթեի «Ֆաուստ»-ը, որի համար նա 2012-ին արժանացել է «Սաբա» գրական մրցանակի, «Գրիմ եղբայրների  հեքիաթները»: Նա գրական էսսեների և մի քանի ժողովածուների հեղինակ է:

2014 թվականին գրականության զարգացման մեջ ունեցած ներդրման համար պարգևատրվել է «Սաբա» մրցանակով: