Մագնիտագորսկում, փլուզված տան մոտ պայթել է երթուղային տաքսի
Մագնիտագորսկում, փլուզված տան մոտ պայթել է երթուղային տաքսի

Մագնիտագորսկում երթուղային տաքսիի պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ: Պայթյունը տեղի է ունեցել այն շենքի տարածքում, որի մի մասը փլուզվել էր դեկտեմբերի 31-ին:

Ռուսական մամուլի լրատվությամբ, պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ իրավապահները փորձում էին ձերբակալել ավտոմեքենայում գտնվող ահաբեկիչներին: Արդյունքում սպանվել է երեք մարդ: Ականատեսների խոսքերով պայթյունից բացի լսվել են կրակոցներ: Znak.ru հրատարակչության փոխանցմամբ, պայթյունները կապ ունեն միմյանց հետ: Կոնկրետ, լրագրողները պարզել են, որ իրավապահները փլուզված տան բնակարաններից մեկում հայտնաբերել են պայթուցիկ սարք: Նրանց փոխանցմամբ այդ բնակարանում ապրում էր Տաջիկստանի քաղաքացի: Անանուն աղբյուրը պնդում է, որ սկզբում ահաբեկիչները պատրաստվում էին ահաբեկչության ակտ իրականացնել Մագնիտագորսկի առ.տրական կենտրոններից մեկում:

Ռուսաստանի հետաքննչական կոմիտեում ժխտում են այդ լրատվությունը: Գերատեսչության կողմից տարածված լրատվությամբ տեղում դեռ.ս չի հայտնաբերվել պայթյունի հետք: Բացի այդ, գերատեսչությունում ասել են, որ հետաքննությունը քննարկում է բոլոր վարկածները: