Մադրիդի միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին Վրաստանը կներկայանա գործընկեր երկրի կարգավիճակով
Մադրիդի միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին Վրաստանը կներկայանա գործընկեր երկրի կարգավիճակով

Մադրիդի զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսին Վրաստանը կներկայանա որպես գործընկեր երկիր: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, զբոսաշրջության ազգային վարչությունը կմասնակցի Մադրիդի FITUR-ին, որը տեղի կունենա մայիսի 19-23-ը:

Հաշվի առնելով կովիդ համավարակն ու արդյունաբերությունում ստեղծված իրավիճակը, Վրաստանը եզակի հնարավորություն ունի FITUR-ի շրջանակներում շուկայավարման արշավ սկսելու համար: Արշավը ներառում է ինչպես առցանց, այնպես էլ ցուցահանդեսային տարածքի բրենդավորում ցուցահանդեսային հարթակի միջոցով:

Վրաստանի զբոսաշրջության հնարավորությունները կներկայացվեն բոլոր հաղորդակցություններում՝ բաներների, տեսանյութերի, տարբեր միջոցառումների, շնորհանդեսների և տեղեկատվական ալիքների միջոցով:

Վրաստանը միջազգային զբոսաշրջային ​​ցուցահանդեսին կներկայացվի շնորհանդեսային ստենդով: Վրաստանի հատուկ տարածքը միջազգային տուրօպերատորներին, ընկերություններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն կտա ավելի շատ տեղեկություններ ստանալ Վրաստանի զբոսաշրջային ուղղությունների մասին:

Ցուցահանդեսը կբացեն Իսպանիայի թագավորը և թագուհին: Զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը զարդարվելու է վրացական բանահյուսությամբ: Ցուցահանդեսի գլխավոր տեսաէկրանին այցելուները կկարողանան դիտել Վրաստանի մասին պատմող տեսանյութեր, ծանոթանալ վրացական զբոսաշրջային արտադրանքներին:

Վրաստանի զբոսաշրջության ներուժը պատկերող պաստառներով զարդարված կլինեն միջազգային ցուցանահդեսի  մուտքը և հանգստի սենյակները: Տեղեկատվական պաստառները կտեղադրվեն արշավային բոլոր արահետների վրա: Վրաստանը առցանց աջակցություն է տրամադրում նաև միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին:

Վրաստանը մասնակցում է նաև առցանց ցուցահանդեսին, որն անցկացվում է FITUR-ի շրջանակներում, մայիսի 5-ից հունիսի 4-ը: Զբոսաշրջության ազգային վարչությունը մասնակցելու է միջազգային մասշտաբային միջոցառմանը ՝ Աջարիայի զբոսաշրջության և առողջարանների վարչության, Իմերեթի նպատակակետերի կառավարման կազմակերպության և զբոսաշրջային ​​ընկերությունների հետ միասին:

Աշխարհի ամենամեծ ցուցահանդեսներից մեկում, զբոսաշրջության ազգային վարչությունը՝ «Իստագրամի», «Ֆեյսբուքի», «Լինկեդինի» և «Թվիթերի» կիրառմամբ կսկսի սոցիալական մեդիայի արշավ: Կանցկացվի Վրաստանի մասին առցանց շնորհանդես, որը տարածվելու է սոցիալական հարթակների միջոցով:

Մադրիդի զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսում 2020 թվականին ներկայացված էին 165 երկրներ և 11 050 ընկերություններ: Ցուցահանդեսը դիտել է 111 089 այցելու: Ցուցահանդեսը լուսաբանվել է ավելի քան 7 500 միջազգային լրատվամիջոցների լրագրողների կողմից: