Մադրիդի «մասթերսի» հաղթող է դարձել Նովակ Ջոկովիչը
Մադրիդի «մասթերսի» հաղթող է դարձել Նովակ Ջոկովիչը

Մադրիդի «մասթերսի» հաղթող է դարձել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը: Նա եզրափակիչում մեկ ժամ 32 րոպեում 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել հույն Ստեփանոս Ցիցիպասին:

Այս թենիսիստների միջև դրական բալանս ուներ հենց Ցիցիպասը 2:0: Սակայն սերբ թենիսիստին հաջողվել է ռևանշ վերցնել:

Ջոկովիչը կարիերայում նվաճել է 74-րդ տիտղոսը: Մասթերս սերիայում նա նվաճել է 33-րդ մրցանակը, որով հավասարվել է ռեկորդակիր Ռաֆայել Նադալին: