Մաչալիկաշվիլուն բուժման համար Ավստրիա տեղափոխումը կլիներ վտանգավոր. Ավստրիայի ՆԳ նախարար
Մաչալիկաշվիլուն բուժման համար Ավստրիա տեղափոխումը կլիներ վտանգավոր. Ավստրիայի ՆԳ նախարար

Ավստրիայի կառավարությունը  մեկնաբանել է Թեմիրլան Մաչալիկաշվիլու բուժմանը մերժելու պատճառները:

Երկրի ներքին գործերի նախարար Հերբերտ Կիկլիի հայտարարությունն է տարածել Krone  հրատարակությունը:

Ավստրիայի ՆԳ նախարար Հերբերտ Կիկլիի մեկնաբանմամբ, ահաբեկչի պոտենցիալ օգնականին մերժվել է մուտքը երկիր՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ավստրիայի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, գոյություն ուներ մեծ ռիսկ, որ կփորձեին ազատել Մաչալիկաշվիլուն, որը հնարավոր է ավարտվեր զոհով:

Բացի այդ, հրատարակությունը գրում է, որ 19-ամյա Թեմիրլան Մաչալիակվշիլին չի եղել «Իսլամական պետության» անվնաս անդամ: Նա ահաբեկիչ Ախմեդ Չատաևի աջ ձեռքն էր և նրան օգնում էր զենքի մատակարարման գործում:

 

 

Թողնել մեկնաբանություն