մ կապերի օգտագործմամբ և այցերով ակտիվորեն աշխատում եմ միջազգային քարտեզի  և գործընկերների մտքերի մեջ Վրաստանի վերադարձի վրա. Սալոմե Զուրաբիշվիլի
մ կապերի օգտագործմամբ և այցերով ակտիվորեն աշխատում եմ միջազգային քարտեզի  և գործընկերների մտքերի մեջ Վրաստանի վերադարձի վրա. Սալոմե Զուրաբիշվիլի

Ինձ ընտրելուց հետո, իմ կապերի օգտագործմամբ և այցերով ակտիվորեն աշխատում եմ միջազգային քարտեզի  և գործընկերների մտքերի մեջ Վրաստանի վերադարձի վրա, որպեսզի անցնենք Վրաստանի տարածքային ամբողջականության մասին գոյություն ունեցող ձևական հռչակագրերը,- այս հայտարարությունը Վրաստանի նախագահը արել է Մաքքեյնի ինստիտուտի և տնտեսական քաղաքականության հետազոտության կենտրոնի կողմից կազմակերպված, Թբիլիսիում ընթացող միջազգային կոնֆերանսի մասնակիցներին խոսքով դիմելու ժամանակ:

Սալոմե Զուրաբիշվիլին կրկին զրուցել է նոր ձևաչափի ստեղծման մասին, որը կմշակի հակամարտության խաղաղ կարգավորման նոր մեխանիզմներ, քանզի նախագահի հայտարարությամբ, Ժնևյան միջազգային բանակցությունները սառեցված են, իսկ միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների հանդիպումը հազվադեպ դեպքերում է լուծում որևէ տեխնիկական խնդիրներ:

«Օրինակ, ինչո՞ւ չի կարելի, որ ԱՄՆ-ը կամ Եվրամիությունը իրենց ներկայացուցիչն ունենան Վրաստանի հակամարտության հարցերում, ինչպես դա արվել է ՈՒկրաինայի դեպքում: Մենք պետք է ճանապարհներ գտնենք ոչձևական պլատֆորմներ ստեղծելու համար, որով հնարավորություն կտրվի վերականգնել վստահությունը:

Կարևոր է, օգտագործենք բոլոր հնարավորությունները, ստեղծենք դինամիկա և նորից ստանանք հեռանկարներ, որպեսզի Ուկրաինայիում ստեղծված իրավիճակը ստվեր չգցի Վրաստանի հարցի վրա: Սակայն, արդյունավետ դիվանագիտությունը պետք է հիմնված լինի ամուր և համաչափ հիմքի վրա, ինչը նշանակում է, որ մենք պետք է ավելին անենք, որպեսզի ուժեղացնենք մեր երկիրը», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: