Մցխեթայի մոտ մոբիլիզացված են հատուկջոկատայիններ
Մցխեթայի մոտ մոբիլիզացված են հատուկջոկատայիններ

Մցխեթայի մոտ մոբիլիզացված է հատուկ նշանակության ջոկատ:

Այս մասին Առաջին ալիքին տեղեկացրել են ականատեսները:

Առաջին ալիքը կապ է հաստատել ՆԳՆ-ի հետ, որտեղ դեռևս մեկնաբանություն չեն անում:

Հատուկ գործողությունը հավանաբար կապված է թմրահանցանքի հետ:​

 

17:50
Թարմացնել #1 - Մցխեթայում ձերբակալված անձինք մեղադրվում են պատանդ վերցնելու մեջ

ՆԳՆ-ը պատանդ պահելու մեղադրանքով ձերբակալել է չորս մարդու:

Նախարարության լրատվությամբ, ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության և Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, գլխավոր դատախազության հետ համագործակցելով համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալել են տարբեր ժամանակներում դատապարտված անձանց:

Հետաքննության լրատվությամբ նշված անձինք նոյեմբերի 22-ին, Թբիլիսիում՝ մետրոկայան Ախմետելիի տարածքից առևանգել են 1984 թ. ծնված քաղաքացու, որից հետո նրա ընտանիքի անդամներից պահանջել են 7000 լարի փրկագին:

Իրավապահներին հանցագործներին ձերբակալել հաջողվել է Մցխեթայում, բենզալցակայաններից մեկում:

Պանդանդության մեջ գտնվող անձը անվնաս ազատվել է:

Քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով:

მცხეთასთან ოთხი პირი მძევლად ხელში ჩაგდების ბრალდებით დააკავეს 

16:59
Թարմացնել #2 - Մցխեթայում բենզալցակայաններից մեկում իրավապահները ձերբակալել են մի քանի մարդու

Գոյություն ունեցող լրատվությամբ Մցխեթայում բենզալցակայաններից մեկի մոտ ձերբակալվել է մի քանի անձ:

Ինչպես դեպքի վայրից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը տեղում աշխատում են հետաքննչական ծառայության աշխատակիցները:

Ինչպես լրագրողներին հայտնել են բենզալցակայանի աշխատակիցները, ոստիկանները ձերբակալել են անձանց և տեղափոխել բաժանմունք:

Այլ մանրամասներ այս պահին անհայտ են: