Միշան քաղբանտարկյալ է. Սանդրա Ռուլովս
Միշան քաղբանտարկյալ է. Սանդրա Ռուլովս

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կինը, Սանդրա Ռուլովսը հայտարարել է, որ Սաակաշվիլիի նկատմամբ առաջադրված մեղադրանքները  անհիմն են:

Ինչպես Ռուլովսը հայտնել է առաջին ալիքին, նրա ամուսնու հանդեպ տեղի է ունենում քաղաքական հետապնդում:

«Սա բողոք է Միշայի ձերբակալության դեմ, ինչպես տեսնում եք բազմաթիվ մարդիկ են եկել: Այն մեղադրանքները, որոնք հնչել են նրա նկատմամբ անհիմն են: Մենք համզոված ենք, որ նրան ազատ կարձակեն, քանզի բոլորը տեսնում են և լավ գիտեն, որ նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»,- նշել է Սանդրա Ռուլովսը:

Նշենք, որ այս րոպեներին Կիևում ընթանում է «Երբ իմպիչմենտի համար» կարգախոսով Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների բողոքի ցույցը: