Միխեիլ Ջանելիձեն հանդիպելու է Ռեքս Թիլերսոնին
Միխեիլ Ջանելիձեն հանդիպելու է Ռեքս Թիլերսոնին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպում կունենա ԱՄՆ-ի պետական քարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Բանակցությունները կանցկացվեն հաջորդ շաբաթ՝ Բրյուսելում:

Ինչպես մեկնաբանում են ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում, հանդիպումը կկայանա Թիլերսոնի Բելգիայի մայրաքաղաք այցի ժամանակ և դրա նպատակը այն  փաստի ընդգծումն է, որ Վաշինգթոնը հավատարիմ է և աջակում է Վրաստանի ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացմանը:

Դեկտեմբերի 4-8-ը Ռեքս Թիլերսոնը կայցելի Բրյուսել, Վիեննա և Փարիզ:

Վրաստանի ԱԳ նախարարը Բրյուսելում հանդիպում կունենա նաև իր թուրք գործընկերոջ հետ: