Մեքսիկացի TV մագնատի վրա պատահաբար կրակել է սեփական թիկնապահը
Մեքսիկացի TV մագնատի վրա պատահաբար կրակել է սեփական թիկնապահը

Մեքսիկայի և  Լատինական Ամերիկայի հեռուստատեսային խոշորագույն ցանցերից մեկի՝ Televisa-ի մեջ մտնող հեռահաղորդակցության Izzi Telecom ընկերության ղեկավար Ադոլֆո Լագոս Էսպինոսայի վրա սեփական թիկնապահը կրակել է կողոպուտին խոչընդոտելու փորձի ժամանակ: Այս մասին հայտնել է Մեխիկո նահանգի դատախազ Ալեխանդրո Գոմեսը, փախանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դատախազի խոսքով՝ իրականում հեռուստամագնատը զոհվել է սեփական թիկնապահի փամփուշտից: «Լագոսը եղել է կրակագծում»,- ասել է Գոմեսը Formula-ի ռադիոեթերում: Թիկնապահը փորձել է խոչընդոտել կողոպուտին և կրակ է բացել կողոպտիչների վրա: Հարձակվողներից մեկը վիրավորվել է: Իշխանությունները շարունակում են հարձակումը կատարած հանցագործների որոնումները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լագոսը հրազենից վիրավորվել է հեծանվով աշխարահահռչակ Տեոտիուկանա բուրգերի շրջանում մայրուղում վարելիս: Կողոպտիչերը փորձել են նրանից և  ընկերոջից հափշտակել հեծանիվները: