Մերկելի դարաշրջանի ավարտ

Հելմուտ Կոլի «Փոքր աղջիկը» պարտվեց: Չնայած Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում 4-րդ անգամ անընդմեջ հաղթանակին, Անգելա Մերկելի փորձը ստեղծել դաշնակցային կառավարություն՝ տապալվեց:

Միջազգային ասպարեզում, ժամանակակից պատմության մեջ ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը և Գերմանիայի պատմության մեջ առաջին կին ղեկավարը, հավանաբար չի կարողանա կրկնել իր մենտոր Հելմուտ Կոլի 16-ամյա կառավարման ռեկորդը: Գերմանիան կանգնած է քաղաքական ճգնաժամի առջև: