Մարիխուանայի օգտագործման համար ապաքրեականացման վերաբերյալ սահմանադրական դատարանը տարածել է հայտարարություն
Մարիխուանայի օգտագործման համար ապաքրեականացման վերաբերյալ սահմանադրական դատարանը տարածել է հայտարարություն

Վրաստանի սահմանադրական դատարանը այսօր ընդունել է որոշում, որի համաձայն վերացվել է  մարիխուանայի օգտագործման համար քրեական պատասխանատվությունը:

Նշված որոշման կապակցությամբ սահմանադրական դատարանը տարածել է հատուկ հայտարարություն, որում ասված է.

«2017 թվականի նոյեմբերի 30-ին Վրաստանի սահմանադրական դատարանի առաջին կոլեգիան բավարարել է Վրաստանի քաղաքացի Գիվի Շանիձեի սահմանադրական հայցը՝ ընդեմ Վրաստանի խորհրդարանի:

Սահմանադրական հայցով հայցվորը պահանջում էր Վրաստանի սահմանադրության 16-րդ հոդվածի (անձի ազատ զարգացման իրավունք)  կապակցությամբ ոչսահմանադրական ճանաչել բառերի՝«բժշկի նշանակումից բացի օգտագործում» այն նորմատիվ բովանդակությունը, որը նախատեսում էր մարիխուանա օգտագործելու համար անձին ենթարկել քրեական պատասխանատվության:

Սահմանադրական հայցի քննարկմանը ընդունելուց հետո, 2017 թվականի հուլիսի 26-ին «Վրաստանի քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին» Վրաստանի օրենքում  մտել են փոփոխություններ: Սակայն Վրաստանի քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի գործող խմբագրությունը կրկին պատժելի էր թողել մարիխուանա օգտագործելու կապակցությամբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը: Այդ կապակցությամբ Վրաստանի սահմանադրական դատարանը կայացրել է որոշում փոխել այդ նորմը և ապաքրեականացնել մարիխուանայի օգտագործումը»,- ասված է Վրաստանի սահմանադրական դատարանի հայտարարության մեջ: