Լյեժում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Բելգիայի ոստիկանությունը հարցաքննել է առաջին ալիքի լրագրող Լիկա Ալելիշվիլիին
Լյեժում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Բելգիայի ոստիկանությունը հարցաքննել է առաջին ալիքի լրագրող Լիկա Ալելիշվիլիին

Բելգիայի Լյեժ քաղաքի ոստիկանությունը առաջին ալիքի լրագրող Լիկա Ալելիշվիլիին հարցաքննել է «ազգային շարժման» աջակիցների երեկվա հանդիպմանը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Լիկա Ալելիշվիլիի խոսքերով, իրավապահները հայտնել են, որ ոստիկանությունը հետաքրքրվում է կոնգրեսների պալատում տեղի ունեցած դիմակայությամբ, որի ժամանակ ակտիվիստներից մեկը լրագրողների և գաղթականների դեմ օգտագործել է պղպեղի գազ:

«Քննիչները հետաքրքրվել են երեկ տեղի ունեցած միջադեպով: Հարցրել են ծանոթ է թե ոչ նշված անձը, ես պատասխանեցի որ ոչ, սակայն մեր կողմից նկարահանված կադրերի շնորհիվ հնարավոր է նրա նույնականացումը: Իրավապահները խնդրել են փոխանցել տեսանյութը»,-ասել է Լիկա Ալելիշվիլին:

Բելգիայի Լյեժ քաղաքում, կոնգրեսների պալատում Վրաստանի նախկին նախագահ և օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, «ազգային շարժման» աջակիցների հետ հանդիպել է երեկ:

Էմիգրանտների մի մասը հանդիպմանը ներկա չի գտնվել: Ինչպես անձամբ հայտարարել են այդ մարդիկ, նրանք ցանկանում էին գրանցել այլ դիրքորոշում, որի պատճառով նրանց թույլ չեն տվել մտնել հանդիպմանը: Դահլիճի մուտքի մոտ տեղի է ունեցել նաև ֆիզիկական դիմակայություն և լեզվակռիվ: