Լույս է տեսել ֆիլմի թրեյլերը, որտեղ գլխավոր դերերում են ՝ Իրակլի Կվիրիկաձեն և Էնտոնի Հոփքինսը

Լույս է տեսել ֆիլմի թրեյլերը, որում խաղում են վրաց դերասան՝ Իրակլի Կվիրիկաձեն և օսկարակիր ՝ Էնթոնի Հոփքինսը: Ֆիլմի ռեժիսորներն են՝ Վալենտինա Դե Ամիչիսը և Ռիկարդո Ֆեդերիկո Սպինոտին:

Ֆիլմի վերնագիրն է ՝ «Այժմ ամեն ինչ է» (Now is everything):

Ֆիլմը պատմում է երիտասարդ լուսանկարիչ Նիկոլա Յառնայի մասին, որի դերակատարը Իրակլի Կվիրիկաձեն է:

Ֆիլմում նկարահանվում են նաև Ջեք Նիքոլսոնի, Սթինգի զավակները, ինչպես նաև Ալեն Դելոնի թոռը:

Ֆիլմի պրոդյուսերը «Օսկար» մրցանակաբաշխությանը երկու անգամ ներկայացված ՝ Դանթե Սպինոտին է: Իսկ կոստյումների դիզայները, չորս անգամ օսկար մրցանակին արժանացած՝ Քոլին Իսթվուդը:

Ֆիլմի վրա աշխատում է մեկ այլ վրացի, նկարիչ ՝ Լաշա Զամբախիձեն:

2008 թվականին դերասան Իրակլի Կվիրիկաձեն, Ռեզո Գիգինեիշվիլիի «Պատանդներ» ֆիլմում կատարած դերի համար հայտնվել է  եվրոպական կինոյի «ծագող աստղերի» շարքում: «Պատանդներ» ֆիլմը էկրաններին հայտնվել է 2017 թվականին: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինի կինոփառատոնում: