Լուկա Սիրաձեի գործով մեղադրյալ քննիչ Մարիանա Չոլոյանին դատապարտել են երեք տարով ազատազրկման
Լուկա Սիրաձեի գործով մեղադրյալ քննիչ Մարիանա Չոլոյանին դատապարտել են երեք տարով ազատազրկման

15-ամյա Լուկա Սիրաձեի մահվան գործով ձերբակալված քննիչ, Մարիանա Չոլոյանը  դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Մեղադրական դատավճիռը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր, Գիորգի Արեվաձեն:

Դիդուբե-Չուղուրեթիի ոստիկանության գլխավոր վարչության առաջին բաժնի քննիչ, Մարիանա Չոլոյանը մեղադրվում էր 15-ամյա Լուկա Սիրաձեին ցուցմունք տալու պարտադրելու մեջ: 15-ամյա Լուկա Սիրաձեն, ով ոստիկանությունում հարցաքննվելուց հետո փորձել է ինքնասպան լինել, մահացել է հիվանդանոցում 2019 թվականի դեկտեմբերի 17-ին:

Չոլոյանին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է երկուսից հինգ տարի ազատազրկում: