Լուիզիանա նահանգին է մոտենում «Բարի» արևադարձային փոթորիկը
Լուիզիանա նահանգին է մոտենում «Բարի» արևադարձային փոթորիկը

Լուիզիանա նահանգին է մոտենում «Բարի» արևադարձային փոթորիկը: Օդերևութաբանների կանխատեսմամբ, ցամաքին մոտենալու հետ միասին ավելանալու է քամու ուժգնությունը և վերածվելու առաջին կատեգորիայի փոթորիկի: Այժմ «Բարին» տեղաշարժվում է Մեքսիկայի ծոցում, նահանգից 137 կիլոմետր հեռավորության վրա:

Նախագահ Դոնալդ Թրամփը Լուիզիանա նահանգում հայտարարել է դաշնային արտակարգ դրություն, որը ներքին անվտանգության և արտակարգ դաշնային ծառայության ներկայացուցիչներին տալիս է նահանգին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հնարավորություն:

Փոթորիկն ուղեկցվելու է հորդառատ անձրևով, որի պատճառով կա Նյու-Օռլեանի և Բատոն-Ռուժի հեղեղման վտանգ: Մոբիլիզացված է մոտ 3 հազար զինվորական: