Լուիս Համիլթոնը աշխարհի չեմպիոն է
Լուիս Համիլթոնը աշխարհի չեմպիոն է

Տեխաս նահանգի Օսթին քաղաքում ԱՄՆ-ի Գրան պրիի ավարտից հետո, չեմպիոնությունը գրանցել է «Mercedes-Benz»-ի արշավորդ ՝ Լուիս Հեմիլթոնը: Չնայած նրան, որ նա կիրակի օրվա մրցավազքը ավարտել էր երկրորդ տեղում, այնուամենայնիվ դա բավական էր չեմպիոնության համար:

Հեմիլթոնը Ֆորմուլա 1-ի չեմպիոն է դարձել վեցերորդ անգամ և մոտենում է բացարձակ ռեկորդակիր Միխաել Շումախերի ռեկորդին, ով ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն է:

Օսթինի մրցավազքի հաղթող է դառել  Համիլթոնի թիմակից Ուոլթեր Բոտասը: Երրորդ տեղը զբաղեցրել է «Ռեդ Բուլի» արշավորդ Մաքս Ֆերստապենը:

Հիշեցնենք, որ «Մերսեդեսը» վեցերորդ անգամ անընդմեջ նվաճել է «Կոնստրուկտորների գավաթը»:

2019 թվականի առաջնության ավարտին մնացել է երկու մրցավազք՝ Բրազիլիայի Գրան պրի (նոյեմբերի 17) և Աբու-Դաբիի Գրան պրի (դեկտեմբերի 1):