Լուգարի լաբորատորիայի մասին Ռուսաստանի պետական գերատեսչությունների և ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկությունը անհիմն է. Զուրաբ Աբաշիձե
Լուգարի լաբորատորիայի մասին Ռուսաստանի պետական գերատեսչությունների և ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկությունը անհիմն է. Զուրաբ Աբաշիձե

Ռուսաստանի պետական գերատեսչությունների և լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունը Լուգարի լաբորատորիայում «փակ հետազոտությունների» մասին անհիմն է,- այսպես է արձագանքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Զուրաբ Աբաշիձեն հայտարարում է, որ Վրաստանը պատրաստակամություն է հայտնում, միջազգային մեխանիզմների կիրառմամբ իրականացվի Լուգարի լաբորատորիայի գործունեության մոնիտորինգ:

Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը համարում է, որ Լուգարի լաբորատորիայի դեմ ընկերությունը ծառայում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության խնդիրներին:

«Մենք արդեն հայտարարել ենք, որ Լուգարի լաբորատորիան Վրաստանի սեփականությունն է, որը ֆինանսավորվում է Վրաստանի կառավարության կողմից, վարում գիտահետազոտական աշխատանք: Ռուսաստանի պետական գերատեսչությունների և լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունը Լուգարի լաբորատորիայում «փակ հետազոտությունների» մասին անհիմն է: Այս կենտրոն հաճախ այցելում են արտասահմանցի փորձագետներ, գիտնականներ, այդ թվում Ռուսաստանին: Լաբորատորիայի դռները բաց են բոլորի համար: Նոյեմբերին անցկացվելու է սեմինար, որին մասնակցելու են ավելի քան 20 երկրների փորձագետներ և գիտնականներ, ցավոք Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել»,- հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն: