Լրատվամիջոցների տեղեկությամբ, Մինսկում մի քանի մետրոկայան դադարեցրել է աշխատանքը, ինտեռնետը աշխատում է խափանումներով
Լրատվամիջոցների տեղեկությամբ, Մինսկում մի քանի մետրոկայան դադարեցրել է աշխատանքը, ինտեռնետը աշխատում է խափանումներով

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են բողոքի ցույցերը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, քաղաքում մետրոյի մի քանի կայարաններ դադարել են աշխատել, ինչպես նաև ինտերնետն աշխատում է խափանումներով:

Tut.by-ի փոխանցմամբ, քաղաքի մի քանի թաղամասերում կենտրոնացված են ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները:

Բելառուսում նախագահական ընտրություններն անց են կացվել օգոստոսի 9-ին: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն, ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմությունն ու նրա կողմնակիցները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: