Լրատվամիջոցների տեղեկությամբ, Ջակարտայի հյուսիսային մասում գրանցել են ծովն ընկած ուղևորատար ինքնաթիռի ազդանշանը
Լրատվամիջոցների տեղեկությամբ, Ջակարտայի հյուսիսային մասում գրանցել են ծովն ընկած ուղևորատար ինքնաթիռի ազդանշանը

Ինդոնեզիայում շարունակվող որոնողա-փրկարարական գործողության մասնակիցները, Ջակարտայի հյուսիսային մասում գրանցել են ծովն ընկած ուղևորատար ինքնաթիռի ազդանշանը: Հայտնաբերվել են մարմնի մասեր և ենթադրաբար ինքնաթիռի բեկորներ:

Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Ռոյթեր» գործակալությունը:

«Մենք ազդանշանը գրանցել ենք երկու տեղում: Դա կարող է լինել սև արկղը»,- հայտարարել է Ինդոնեզիայի որոնողա-փրկարարական գործակալության ղեկավար, Բագուս Պուրուհիտոն:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են ռազմածովային ուժերի ներկայացուցիչները:

Ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերությանը պատկանող «Boeing 737-500», որում գտնվում էր 62 մարդ, անհետացել է ռադարներից ՝ Ջակարտայի օդանավակայանից հունվարի 9-ին թռիչքից անմիջապես հետո: Ինքնաթիռը թռչում էր Ինդոնեզիայի Պոնտիանակ քաղաք:

Ինդոնեզիայի իշխանությունների տեղեկությամբ, օդանավում գտնվող բոլոր անձինք ինդոնեզացի էին: Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար, Բուդի Կարիայի խոսքով ՝ ինքնաթիռում անձնակազմի 12 անդամ էր: Ուղևորների թվում տաս երեխա է եղել, երեքը ՝ նորածին: Նախարարի խոսքով ՝ «Բոինգ 737»-ը վթարի է ենթարկվել օդանավակայանից 20 կիլոմետր հեռավորության վրա ՝ Լակի կղզու մոտակայքում: