Լրատվամիջոցների հաղորդմամբ, ՈՒկրաինայում Ջո Բայդենի և Պետրո Պորոշենկոյի դեմ հարուցվել է երկու քրեական գործ
Լրատվամիջոցների հաղորդմամբ, ՈՒկրաինայում Ջո Բայդենի և Պետրո Պորոշենկոյի դեմ հարուցվել է երկու քրեական գործ

Ուկրաինայում երկու քրեական գործ է հարուցվել Ջո Բայդենի ու Պետրո Պորոշենկոյի դեմ:

Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, հիմնվելով Պետրո Պորոշենկոյի փաստաբան, Իգոր Գոլովանի վրա:

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, «5-րդ ալիքին» տված հարցազրույցում Ուկրաինայի նախկին նախագահի փաստաբանը ասել է, որ քրեական գործերը կապված են Պետրո Պորոշենկոյի և Ջո Բայդենի կողմից, երկրի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի գործունեությանը ենթադրյալ միջամտելու հետ: Իգոր Գոլովանի խոսքով, քրեական գործը հարուցվել պատգամավոր, Անդրեյ Դերկաչի հայտարարության հիման վրա:

Մինչ այդ, Դերկաչը ենթադրաբար հրապարակել է Պորոշենկոյի և Բայդենի միջև կայացած հեռախոսազրույցի չորս դրվագ, որոնք նրա խոսքով, վկայում են միջազգային կոռուպցիայի և Ուկրաինայի նախկին առաջնորդի դավաճանության մասին: Ըստ Պորոշենկոյի, այս գրառումները կեղծվել են:

Անցյալ տարվա մայիսին, Պեչորի դատարանը ՈՒկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակին պարտադրել է հետաքննություն սկսել, Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի գործունեությանը Բայդենի հնարավոր միջամտության կապակցությամբ: Նոյեմբերի 10-ին ազգային ոստիկանությունը դադարեցրեց Ջո Բայդենի դեմ հարուցված քրեական գործի վարույթը: