Լրատվամիջոցների հաղորդմամբ, միջազգային ուժերը Աֆղանստանում ծրագրում են մնալ մայիսից հետո, որը դեմ է ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման միջև ձեռքբերված համաձայնագրին
Լրատվամիջոցների հաղորդմամբ, միջազգային ուժերը Աֆղանստանում ծրագրում են մնալ մայիսից հետո, որը դեմ է ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման միջև ձեռքբերված համաձայնագրին

Միջազգային ուժերը Աֆղանստանում ծրագրում են մնալ մայիսից հետո, որը դեմ է ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման միջև ձեռքբերված համաձայնագրին: Այս մասին հայտնում է «Ռոյտեր» գործակալությունը:

Ինչպես գրում է լրատվամիջոցը, Աֆղանստանում կոալիցիոն ուժերի մնալու ծրագրի մասին, նրան տեղեկությունը փոխանցել է ՆԱՏՕ-ի չորս բարձրաստիճան պաշտոնյա:

«Ապրիլի վերջին դաշնակիցների կողմից ուժերի ամբողջական դուրսբերում չի լինի»,- «Ռոյտերին» հայտնել է անանուն աղբյուրը:

Ըստ նրա, ԱՄՆ-ի նոր վարչակազմի գալով քաղաքականությունում փոփոխություններ կլինեն և կմշակվի Աֆղանստանից ուժերի դուրսբերման ավելի հաշվարկված ռազմավարություն:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, «Թալիբան» շարժման հետ համաձայնագիր է ստորագրել 2020 թվականի փետրվարին: Համաձայնագիրը նախատեսում է թալիբների կողմից անվտանգության երաշխիքները կատարելու դիմաց, օտարերկրյա զորքերի լիակատար դուրսբերում Աֆղանստանից մինչ մայիս ամիսը:

Իր նախագահության վերջին ամսվա ընթացքում, Դոնալդ Թրամփը Աֆղանստանում ԱՄՆ-ի զորքերի թիվը կրճատել է մինչև 2 500-ը, ինչը 2001 թվականից ի վեր ամենացածր թիվն է: Պենտագոնում ասում են, որ «Թալիբան»-ը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, սակայն Վաշինգտոնը շարունակում է աջակցել գործընթացին ու դեռ որոշում չի կայացրել զորքերի քանակի վերաբերյալ:

«Ռոյտեր» գործակալությունը նշում է, որ մայիսից հետո Աֆղանստանում կոալիցիոն ուժերի թողելը կարող է սրել լարվածությունը թալիբների հետ:

«Կասկած չկա, որ եթե Դոհայում ձեռք բերված համաձայնությունը չկատարվի, դա կունենա իր հետևանքները, որոնց համար մեղավոր կլինի գործարքը չավարտող կողմը: Մենք նաև ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ն կքննարկի այս պատերազմը դադարեցնելու հարցը և կխուսափի Աֆղանստանում պատերազմը շարունակելու համար նոր պատճառներից», – «Ռոյտերի» հետ զրույցում հայտարարել է «Թալիբանի» ներկայացուցիչ, Զաբիհուլա Մուջահիդը: