Լրատվամիջոցների հաղորդմամբ, կորոնավիրուսի պատվաստանյութը ներարկելու համար պատրաստվում են՝ Դոնալդ Թրամթը, Մայք Փենսը և Էնտոնի Ֆաուչը
Լրատվամիջոցների հաղորդմամբ, կորոնավիրուսի պատվաստանյութը ներարկելու համար պատրաստվում են՝ Դոնալդ Թրամթը, Մայք Փենսը և Էնտոնի Ֆաուչը

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը «Փայզեր» և «Բիոենտեկ» ընկերությունների կողմից ստեղծված կորոնավիրուսի պատվաստանյութը հավանաբար կներարկի ուրբաթ օրը: Այս մասին հաղորդում է «Սի Էն Էնը»: Ակնկալվում է, որ երկրի փոխնախագահը պատվաստանյութը կներարկի տեսախցիկների առջև:

Պատվաստանյութը ներարկելու համար պատրաստվում է նաև երկրի՝ ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, դոկտոր Էնտոնի Ֆաուչը:

«Մենք երեկ սկսել ենք պատվաստումը: Բաշխվել է 2,9 միլիոն դոզա: Ես անպայման կներարկեմ պատվաստանյութը առաջիկա օրերին, մենք մարդկանց ցույց կտանք, որ դա անվտանգ և արդյունավետ է»,- հայտարարել է Ֆաուչը:

Պատվաստանյութը ներարկելու համար պատրաստվում է նաև գործող նախագահ Դոնալդ Թրամփը: Սպիտակ տան խոսնակի խոսքով, Դոնալդ Թրամփը հայտարարել է այդ մասին հրապարակային: Միակ պատճառը, որ երկրի նախագահը մինչ այժմ չի ներարկել պատվաստանյութը, այն է, որ իշխանությունները փորձում են այն սկզբում ներարկել հիմնականում ռիսկ խմբերում գտնվող անձանց:

Թողնել մեկնաբանություն