Լրատվամիջոցների հաղորդմամբ, ԱՄՆ-ը անցած 24 ժամվա ընթացքում Աֆղանստանից տարհանել է մոտ 19 000 մարդու
Լրատվամիջոցների հաղորդմամբ, ԱՄՆ-ը անցած 24 ժամվա ընթացքում Աֆղանստանից տարհանել է մոտ 19 000 մարդու

ԱՄՆ-ը անցած 24 ժամվա ընթացքում Աֆղանստանից տարհանել է մոտ 19 000 մարդու:

Տեղեկությունը տարածում է «Սի էն էն»-ը:

Սպիտակ տան հայտարարության համաձայն, Քաբուլի օդանավակայանից չվերթներ էին իրականացվում 45 րոպեն մեկ: Այս պահին օդանավակայանում կա ավելի քան 5 000 մարդ, ովքեր պատրաստ են տարհանվել:

Բացի այդ, պաշտպանության պատասխանատուները նշում են, որ սկսվել է ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը, և առաջին զինվորականներն արդեն լքել են Քաբուլի օդանավակայանը:

Երեկ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հետևում է սկզբնական ծրագրին և նախատեսում է մինչև օգոստոսի 31-ը ավարտել տարհանման գործընթացը: