Լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները մտել են Լաչինի շրջան
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները մտել են Լաչինի շրջան

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մտել են Լաչինի շրջան,- այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ հայկական զինված ուժերի դուրս գալուց հետո, Լաչինի շրջանը 28 տարի անց վերադարձավ Ադրբեջանին: Լաչինի շրջանը Ադրբեջանին փոխանցելը հիմնված էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնության վրա: Բաքվում ասում են, որ Լաչինի շրջանի օկուպացիան 7 միլիարդ դոլար վնաս է պատճառել:

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվել էր սեպտեմբերի 27-ին: 44 օր տևած հակամարտությունից հետո, Ադրբեջանը գրավեց մի քանի քաղաքներ և ավաններ: Նոյեմբերի 10-ին կողմերի միջև ձեռք բերվեց հրադադարի պայմանագիր, որը Հայաստանին պարտավորեցնում է դուրս գալ Լեռնային Ղարաբաղի մեծ մասից: