«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Վրաստանի առաջին ալիքի մոտ պարզաբանում է, որ կայք էջում Վրաստանի վերջին երկու տարիների տվյալները տեխնիկական պատճառներով համընկել են
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Վրաստանի առաջին ալիքի մոտ պարզաբանում է, որ կայք էջում Վրաստանի վերջին երկու տարիների տվյալները տեխնիկական պատճառներով համընկել են

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը այսօր հրապարակել է մամուլի ազատության 2019 թվականի ինդեքսը:

եզրահանգման մեջ նշված է, որ 2019 թվականին Վրաստանը իր դիրքը բարելավել է մեկ աստիճանով, սակայն կազմակերպության կայք էջում Վրաստանի 2018 և 2019 թվականների տվյալները նույնն են, կոնկրետ 60-րդ տեղ և 28,98 միավոր:

Վրաստանի առաջին ալիքը կապ է հաստատել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հետ և պարզաբանումներ պահանջել կայք էջում գոյություն ունեցող անճշտության կապակցությամբ:

Ինչպես առաջին ալիքին ասել են կազմակերպությունից, կայք էջում առաջացել են տեխնիկական խնդիրներ և 2018 թվականի եզրահանգման հետ ծանոթանալը հնարավոր է տեսնել միայն էքսել ձևաչափի փաստաղթում:

Կազմակերպության ներկայացուցիչների կողմից նշված փաստաթղթի համաձայն, 2018 թվականին Վրաստանը 61-րդ տեղում էր և ուներ 27,34 միավոր: