«Louis Vuitton» ընկերության նախագահը ցանկանում է գնել «Միլան» ֆուտբոլային ակումբը
«Louis Vuitton» ընկերության նախագահը ցանկանում է գնել «Միլան» ֆուտբոլային ակումբը

Ֆրանսիացի միլիարդատեր և «Louis Vuitton» ընկերության նախագահ Բեռնար Առնոն պատրաստ է մեկ միլիարդ եվրո վճարել «Միլան» ֆուտբոլային ակումբը գնելու համար:

Առնոյի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում ակումբը գնելու շուրջ և գործարքը, հնարավոր է գործարքը կայանա 2020 թվականի մայիսին: Առնոյի թիմն արդեն պատրաստել է մանրամասն ծրագիր՝ ակումբի ապագա զարգացման համար:

Այսօր, իտալական ակումբը ղեկավարում է «Elliott Management Corporation» ընկերությունը:

Առնոն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում երրորդն և հետ է մնում միայն «Amazon»-ի հիմնադիր Ջեզեֆ Բեզոյից և «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսից: Առնոյի ունեցվածքը գնահատվում է 98 միլիարդ եվրո: Նա Եվրոպայի ամենահարուստ մարդն է: