Լոնդոնում ՆԱՏՕ-ի հոբելյանական միջոցառումներն այսօր մեկնարկելու են «ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը» համաժողովով
Լոնդոնը պատրաստվում է ՆԱՏՕ-ի հոբելյանական միջոցառումներին: Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնադրումից անցել է 70 տարի: Ռազմական բլոկի անդամ 29 պետությունների առաջնորդները, կառավարության ղեկավարները և ռազմական առաջնորդները կազմակերպության հոբելյանական հանդիպմանը խորհրդանշորեն հավաքվելու են Անգլիայի մայրաքաղաքում, քանի որ ՆԱՏՕ-ի առաջին գլխամասային գրասենյակը տեղակայված էր հենց Լոնդոնում:
Դաշինքի ձեռքբերումները, ապագայի մարտահրավերները և հնարավորությունները, այդ թվում՝ կազմակերպության ֆինանսավորման կարգը – սրանք այն հարցերն են, որոնք ՆԱՏՕ-ի անդամները քննարկելու են դեկտեմբերի 4-ի առաջնորդների հանդիպմանը: 70-ամյա հոբելյանի հավաքը կայանալու է ՆԱՏՕ-ի հյուսիսատլանտյան խորհրդի ձևաչափում, որը գլխավորելու է խորհրդի նախագահ, դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:
Նախքան դեկտեմբերի 4-ի հանդիպումն այսօր կայանալու է ՆԱՏՕ-ի ժողովրդական դիվանագիտության համաժողովը, որին ՆԱՏՕ-ի անդամ երկրների, դաշինքի գործընկեր երկրների հետ միասին մասնակցելու է նաև Վրաստանը:
Քննարկումներ ՆԱՏՕ-ի նշանակության, դաշինքի ապագայի, արդի տեխնոլոգիաների աշխարհում ՆԱՏՕ-ի արդյունավետ պաշտպանության մեթոդների և համացանցի դարաշրջանում ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներն են վերլուծաբանների հետ միասին քնանրկելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները:
«Բալթիկ ծովից Սև ծով – անվտանգություն՝ ՆԱՏՕ-ի առաջնագծում» – այս վերտառությամբ անցկացված քննարկմանն է մասնակցելու Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ուկրաինացի գործընկերոջ, Լիտվայի և Էստոնիայի պաշտպանության նախարարների հետ: