Լոնդոնում բացահայտվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Լոնդոնում բացահայտվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Լոնդոնում բացահայտվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Վարակվածը կին է, ով Չինաստանից Մեծ Բրիտանիա է մեկնել օրեր առաջ: Նա գտնվում է Սեյնթ Թոմասի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժնում:

Մեծ Բրիտանիայում սա կորոնավիրուսի արդեն 9-րդ դեպքն է:

14-ի է հասել կորոնավիրուսով վարակվածների թիվն ԱՄՆ-ում: 232 անձ տարհանվել է Սան Դիեգոյից և ծովային ռազմաբազայում անցնում է կարանտին: