Լոնդոնի քաղաքապետը լավ կլինի հետևի քրեական վիճակին և ինձ հանգիստ թողնի. Դոնալդ Թրամփ
Լոնդոնի քաղաքապետը լավ կլինի հետևի քրեական վիճակին և ինձ հանգիստ թողնի. Դոնալդ Թրամփ

Լոնդոնի քաղաքապետը լավ կլինի հետևի քրեական վիճակին և ինձ հանգիստ թողնի,-սա առաջին հայտարարությունն է, որն ԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփը արել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք այցի ժամանակ: Այս հայտարարությունը նա տարածել է իր թվիթերի էջում:

«Սադիկ Խանը բոլոր գնահատականներով Լոնդոնի ամենավատ քաղաքապետն է: Նրա դիրքորոշումը ԱՄՆ-ի նախագահի այցի հանդեպ, այս պահին Բրիտանիայի ամենակարևոր դաշնակցի հանդեպ, անտանելի է: Նա շատ ձախողված է և անհաջող: Լավ կլինի ինձ հանգիստ թողնի և հետևի Լոնդոնի քրեականությանը: Խանը ինձ հիշեցնում է Նյու Յորքի անհաջող քաղաքապետ, Դե Բլազիոյին, որը նույնպես վատ է աշխատում»,-գրել է Թրամփը:

Մինչ այդ Լոնդոնի քաղաքապետը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան չպետք է կարմիր գորգով դիմավորի Դոնալդ թրամփին:

Հիշեցնենք, Դոնալդ Թրամփը այսօր պաշտոնական այցով ժամանել է Լոնդոն: