Լիտվայում երաշտի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն
Լիտվայում երաշտի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն

Լիտվայում երաշտի պատճառով հայտարարել են արտակարգ դրություն: Ֆերմերները վախենում են, որ կկորցնեն բերքի 50 տոկոսը:

Ինչպես հայտարարել է Լիտվայի բնապահպանության նախարար Կեստուտի Մաժեյկան, շատ գետեր գրեթե չորացել են, որը վտանգ է ստեղծում էկոհամակարգին:

Նրա խոսքով, ոչ ոք չի կասկածում, որ երաշտի պատճառը կլիմայական փոփոխությունն է:

2019 թվականի հունիսը Լիտվայի պատմության մեջ հայտարարվել է ամենաշոգ ամիս: Հունիսի 12-ին երկրում գրանցվել է ռեկորդային տապ, 35,7 աստիճան:

Արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո Լիտվայի կառավարությունը ֆերմերներին կցուցաբերի ֆինանսական օգնություն: