Լիտվայում անց են կացվում խորհրդարանական ընտրություններ
Լիտվայում անց են կացվում խորհրդարանական ընտրություններ

Լիտվայում անց են կացվում խորհրդարանական ընտրություններ: Բնակչությունն ընտրում է սեյմի 141 անդամի, նրանցից 70-ին կուսակցական ցուցակով, իսկ 71-ին մեծամասնական ընտրակարգով: Երկրի տարածքում ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 7-ին և փակվելու են 20:00-ին:

«Կովիդ 19»-ի պատճառով ընտրություններն անց են կացվում առանձնահատուկ պայմաններում. Ընտրողները ընտրություններին պետք է ներկայանան շնչադիմակով և սեփական գրիչներով:

Ընտրությունները կհայտարարվեն կայացված, եթե լինի մասնակցության 25 տոկոսից ավել: Մեկ մանդատային շրջանում, որտեղ առաջին փուլում չի հայտարարվի հաղթողը, ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 25-ին:

Լիտվայում սեյմն ընտրվում է չորս տարի ժամկետով: