Լիտվայի վարչապետը Վրաստանին շնորհավորել է անկախության օրվա առթիվ
Լիտվայի վարչապետը Վրաստանին շնորհավորել է անկախության օրվա առթիվ

Լիտվայի Հանրապետության Վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսը վրաց ժողովրդին շնորհավորել է անկախության օրվա առթիվ:

Ինչպես Լիտվայի վարչապետը գրել է իր թվիթերում, Լիտվան պատրաստ է ապագայում ևս աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև երկրի եվրաատլանտյան ձգտումներին:

«Այս տարի կովիդ 19-ի պատճառով տոնական միջոցառումները տարբերվող են: Համավարակը մեր առողջապահության համակարգի, մեր ուժի, տնտեսության կայունության, անհատների և պետությունների միջև համերաշխության փորձություն է: Չնայած դրան, համոզված ենք, որ պետությունների նորարարական մոտեցումները թույլ կտան մեզ դիմադրել համավարակին և դուրս գալ այս ճգնաժամից: Լիտվան պատրաստ է ապագայում ևս աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև երկրի եվրաատլանտյան ձգտումներին: Մեր երկրները ունեն ընդհանուր հետաքրքրություններ և արժեքներ: Պատրաստ ենք շարունակել հաջող, երկկողմ համագործակցությունը և դրանով օգնել Վրաստանին դեպի եվրոպական ընտանիք տանող ճանապարհին», – ասված է Լիտվայի վարչապետի նամակում: