Լիտվայի նախագահական ընտրություններում առաջատարը Գիտանաս Նաուսեդան է
Լիտվայի նախագահական ընտրություններում առաջատարը Գիտանաս Նաուսեդան է

Լիտվայի նախագահական ընտրություններում առաջատարը 54 ամյա տնտեսագետ, Գիտանաս Նաուսեդան է: Լիտվայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվությամբ, 1471 ընտրաշրջանից ստացված տվյալների համաձայն, Նաուսեդան հավաքել է ձայների 31,29 տոկոս:

25,50 տոկոսով երկրորդ տեղում է Լիտվայի ֆինանսների նախկին նախարար Ինգրիդա Շիմոնիտեն: Երրորդ տեղում 23,45 տոկոսով Լիտվայի վարչապետ, Սաուլիուս Սկվերնելիսն է:

Լիտվայում ընդհանուր առմամբ գործում է 1972 ընտրատեղամաս: Ընտրությունների առաջին տուրում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում 50 տոկոս:

Տվյալների համաձայն, երկու շաբաթում տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրությունների առաջին փուլում ընտրողների ակտիվությունը 56 տոկոս էր: Նախագահական ընտրություններին մասնակցել է 9 թեկնածու: