Լիտվայի նախագահական ընտրությունների երկրորդ տուրում մրցելու են Ինգրիդա Սիմոնիտեն և Գիտանաս Նաուսեդան
Լիտվայի նախագահական ընտրությունների երկրորդ տուրում մրցելու են Ինգրիդա Սիմոնիտեն և Գիտանաս Նաուսեդան

Լիտվայի նախագահական ընտրությունների առաջին փուլում բոլորից շատ ձայն հավաքել է երկրի ֆինանսների նախկին նախարար, Ինգրիդա Սիմոնիտեն: Լիտվայի կենտրոնական ընտրական հանձնաողովի լրատվությամբ, բոլոր ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն, Սիմոնիտեն ունի ձայների  31,13 տոկոսը:

Երկրորդ տեղում 30,95 տոկոսով տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան է:

Երկրի վարչապետ, Սաուլիուս Սկվերնուլիսը 19,72 տոկոս ձայնով անցել է երրորդ տեղը:

Արդյունքների համաձայն, մայիսի 26-ին նախագահական ընտրությունների երկրորդ տուրում մասնակցելու են Ինգրիդա Սիմոնիտեն և Գիտանաս Նաուսեդան:

Ճանաչված և Ռուսաստանի հասցեին քննադատությամբ աչքի ընկնող գործող նախագահ, Դալյա Գրիբաուսկայտեն ընտրություններին չի մասնակցել, քանզի նա արդեն կառավարել է երկիրը երկու անգամ: