Լիտվայի ԱԳ նախարարը Վրաստանի բնակչությանը ցավակցություն է հայտնում Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ
Լիտվայի ԱԳ նախարարը Վրաստանի բնակչությանը ցավակցություն է հայտնում Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը Թբիլիսիում, Դիդի Դիղոմիում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ցավակցություն է հայտնում Վրաստանի բնակչությանը:

«Թվիթեր» սոցիալական ցանցում լիտվացի դիվանագետը ցավակցում է զոհվածների մտերիմներին և տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում:

Պայթյունը Թբիլիսիում, Դիդի Դիղոմիում տեղի էր ունեցել երեկ երեկոյան: Դեպքի հետևանքով զոհվել է չորս մարդ, տուժել՝ 8-ը: Վեց փոքրահասակ այս պահի դրությամբ մնում է հիվանդանոցում: Կլինիկայից դուրս է գրվել երկու մարդ: Պայթյունի հետևանքով տուժածներին Թբիլիսիի քաղաքապետարանը բնակեցրել է հյուրանոցում: Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Տեղի ունեցածի առնչությամբ սկսված է հետաքննություն: