Լիտվան ծրագրում է մեկ չորրորդով մեծացնել զինված ուժերի կազմը
Լիտվան ծրագրում է մեկ չորրորդով մեծացնել զինված ուժերի կազմը

Լիտվան ծրագրում է մեկ չորրորդով մեծացնել զինված ուժերի կազմը: Այս մասին ասված է բանակի կառուցվածքի մասին օրենքի նախագծում, որն արդեն հաստատվել է երկրի կառավարության կողմից: Այժմ փաստաթուղթը պետք է քննարկի Սեյմը:

Օրինագծի համաձայն, մինչև 2024 թվականը Լիտվայի զինված ուժերում զինվորականների  թիվը 21 290-ից պետք է դառնա 26 500: Այստեղից պրոֆեսիոնալ ​​զինվորների թիվը կկազմի 15 600:

Լիտվայի բանակը կազմված է ինչպես պայմանագրային այնպես էլ պարտադիր զինվորական ծառայության գտնվող զինվորներից: Պարտադիր զինվորական ծառայությունը Լիտվան վերականգնել է 2015 թվականին, Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի պատճառով:

Նոր օրինագծի համաձայն, նախատեսվում է ավելացնել գեներալների և ավագ սպաների, ինչպես նաև պահեստազորի քանակը: