Լիտվան պահանջում է Արչիլ Տատունաշվիլիի մահվան հարցը քննարկել Եվրամիությունում
Լիտվան պահանջում է Արչիլ Տատունաշվիլիի մահվան հարցը քննարկել Եվրամիությունում

Լիտվան պահանջում է Արչիլ Տատունաշվիլիի մահվան հարցը քննարկել Եվրամիությունում: Այս մասին Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը գրել է իր Թվիթերի էջում:

«Բռնակալ ռեժիմի գարշելի պատկեր Ռուսաստանի կողմից բռնագրաված Հարավային Օսիայում: Դատապարտում եմ Վրաստանի քաղաքացիների հետապնդումը, պահանջում տեղում ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության մեխանիզմներ: Այս հարցը բարձրացնելու եմ Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի վաղվա նիստին»,-գրել է Լինկևիչուսը:

Հիշեցնենք, փետրվարի 22-ին բռնազավթված Ցխինվալի ներկայացուցիչները ձերբակալել էին Վրաստանի քաղաքացիների: Նրանցից մեկը Արչիլ Տատունաշվիլին մահացել էր անհայտ պատճառներով: