Լիտվան «Օթխոզորիա-Տատունաշվիլու ցուցակում» մտցված անձանց նկատմամբ գործարկել է սահմանափակումներ
Լիտվան «Օթխոզորիա-Տատունաշվիլու ցուցակում» մտցված անձանց նկատմամբ գործարկել է սահմանափակումներ

Լիտվայի միգրացիայի դեպարտամենտը ավարտել է «Օթխոզորիա-Տատունաշվիլու ցուցակում» մտցված անձանց նկատմամբ սահմանափակումներ հաստատելու գործընթացը: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, արդյունքում, բոլոր անձինք, ովքեր մտցվել են նշված ցուցակ, ենթարկվել են սահմանափակումների:

Լիտվայի համապատասխան ծառայությանը «Տատունաշվիլի-Օթխոզորիայի ցուցակում» մտցված անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանման պահանջով Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը դիմել էր օգոստոսի 2-ին: