Լիսիի լճում ջրի որակը նորմայի սահմաններում է - Միջավայրի ազգային գործակալություն
Լիսիի լճում ջրի որակը նորմայի սահմաններում է - Միջավայրի ազգային գործակալություն

Միջագայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության Միջավայրի ազգային գործակալության մասնագետները մայիսին Լիսի լճի ջրի որակը պարզելու համար վերցրել էին նմուշներ: Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, վերցված նմուշներում սահմանվել է 29 չափանիշ, այդ թվում՝ 26 քիմիական և երեք՝ միկրոբիոլոգիական:

«Հետազոտությունների արդյունքների համաձայն Լիսիի լճում սահմանված չափանիշը նորմայի սահմաններում է:

Չափանիշների հետազոտություններն իրականացվել են Միջավայրի ազգային գործակալության մթնոլորտային օդի, ջրի և հողի անալիզի լաբորատորիայում»,- հայտարարում են Միջավայրի ազգային գործակալությունում: