Լինելու ենք առավելագույնս սկզբունքային և առավելագույնս պաշտպանելու ենք երկու լեգիտիմ հետաքրքրությունները՝ երկրի ինքնիշխանությունը և քաղաքացիների տնտեսական բարեկեցությունը. Իրակլի Չիքովանի
Լինելու ենք առավելագույնս սկզբունքային և առավելագույնս պաշտպանելու ենք երկու լեգիտիմ հետաքրքրությունները՝ երկրի ինքնիշխանությունը և քաղաքացիների տնտեսական բարեկեցությունը. Իրակլի Չիքովանի

Լինելու ենք առավելագույնս սկզբունքային և առավելագույնս պաշտպանելու ենք երկու լեգիտիմ հետաքրքրությունները՝ երկրի ինքնիշխանությունը և քաղաքացիների տնտեսական բարեկեցությունը,-այսպես է արձագանքել Վրաստանի վարչապետի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով  խորհրդատու, Իրակլի Չիքովանին Ռուսաստանի նախագահի կողմից Վրաստանի հանդեպ ընդունած որոշմանը:

Ինչպես նշել է վարչապետի խորհրդատուն, ծայրահեղական քաղաքական օրակարգը, ինչպես միջպետական, այնպես էլ երկրի ներսում, հավասարապես վնասում է ինչպես երկրի ինքնիշխանությանը, այնպես էլ քաղաքացիների բարեկեցությանը:

«Պատասխանատվություն ունեցող կառավարության ամենորյա հոգսի առարկան է պետության ինքնիշխանության և մեր քաղաքացիների բարեկեցության պաշտպանումն է: Վերջին ժամանակներում զարգացած իրադարձությունները նշանակում է, որ ծայրահեղական քաղաքական օրակարգը, ինչպես միջպետական, այնպես էլ երկրի ներսում, հավասարապես վնասում է ինչպես երկրի ինքնիշխանությանը, այնպես էլ քաղաքացիների բարեկեցությանը: Չնայած էմոցիոնալ ֆոնին, մենք չենք դառնալու այս օրակարգի գերին: Լինելու ենք առավելագույնս սկզբունքային և առավելագույնս պաշտպանելու ենք երկու լեգիտիմ հետաքրքրությունները՝ երկրի ինքնիշխանությունը և քաղաքացիների տնտեսական բարեկեցությունը»,-հայտարարել է Իրակլի Չիքովանին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է կառավարությանը Վրաստանում ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին վերադարձնել հայրենիք: Դրա հետ մեկտեղ Վլադիմիր Պուտինը ռուսական ավիաընկերություններին արգելել է 2019 թվականի հուլիսի 8-ից իրականացնել թռիչքներ Ռուսաստանից Վրաստանի ուղղությամբ: