Լիլոյի բնակավայրում, պահեստային տարածքում հրդեհ է
Լիլոյի բնակավայրում, պահեստային տարածքում հրդեհ է

Լիլո բնակավայրում, Ճիրնախուլիի փողոցի թիվ 9-ում գտնվող պահեստային տարածքի մի մասում հրդեհ է:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ն արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, տեղում կենտրոնացված է հրշեջ-փրկարարական խմբի իննը անձնակազմ: Նրանց փոխանցմամբ, ընթանում են հրդեհի տեղայնացման աշխատանքներ:

Գերատեսչությունում նշում են, որ պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել: