Լիլոյի բնակավայրում, բնակարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է մեկ մարդ
Լիլոյի բնակավայրում, բնակարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է մեկ մարդ

Լիլոյի բնակավայրում, բնակարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է մեկ մարդ: Նախնական տեղեկություններով, Թենգիզ Ստուրուայի փողոցում գտնվող բնակելի տանը պայթել է գազը: Մահացել է միջին տարիքի մի կին: Պայթյունի արդյունքում կինը ծանր վնասվածքներ է ստացել, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Պայթյունը տեղի է ունեցել ութ հարկանի տան չորրորդ հարկում: Փրկարարները տարհանել են բնակիչներին:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են, ներքին գործերի նախարարության, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, այս պահին սպասում են քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին, որոնք տեղում ստուգելու են շենքի վիճակը:

Տեղում կենտրոնացված է հրշեջ-փրկարարական ծառայությունը: