Լիբանանում բողոքի ցույցերի պատճառով կրճատելու են նախարարների աշխատավարձերը
Լիբանանում բողոքի ցույցերի պատճառով կրճատելու են նախարարների աշխատավարձերը

Լիբանանում բողոքի ցույցերի պատճառով կրճատելու են նախարարների աշխատավարձերը: Լրատվությունն այս մասին տարածում է «ռոյտերը»

Կառավարության կողմից մշակած բարեփոխումների փաթեթը նախատեսում է նաև գործող և նախկին նախագահի աշխատավարձի կրճատում: 50 տոկոսով նվազեցվելու են նախարարների ու օրենսդիրների աշխատավարձերը: Վերացվելու են նաև պետական ​​ծառայողների համար հատկացված արտոնությունները:

Միևնույն ժամանակ, Լիբանանի ազգային բանկը և մասնավոր բանկերը բյուջե են փոխանցելու 3,3 միլիարդ դոլար, որպեսզի 2020 թվականի համար բյուջեի պակասը հասնի 0-ի:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Լիբանանում շարունակվում են արդեն հինգերրորդ օրը: Ցուցարարները կառավարությանը մեղադրում են կոռուպցիայի մեջ և պահանջում են հաղթահարել տնտեսական ճգնաժամը:

Հանրահավաքը Բեյրութում շարունակվում է նաև այս պահին: Ակցիայի մասնակիցները ասում են, որ նրանք չեն բացելու փողոցները, քանի դեռ կառավարությունը հրաժարական չի տա:

 

Թողնել մեկնաբանություն