Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի է ունեցել պայթյուն, վնասվել են շինություններ (տեսանյութ)

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի է ունեցել հզոր պայթյուն: Պայթյունի վայրի մոտակայքում գտնվում է Լիբանանի նախկին վարչապետ, Սաադ Հարիրիի տունը:

Ինչպես գրում է «Երուսաղեմ պոստը», նախնական վարկածի համաձայն, պայթյունին հաջորդել է հրդեհ, որը բռնկվել է հրավառություններով լեցուն վայրում:

Պայթյունի հետևանքով վնասել են շենքեր: Տուժածների մասին տեղեկատվությունը դեռևս չկա:

Ըստ «BBC»-ի, պայթյունը կապված է Լիբանանի նախկին վարչապետ, Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատարանի վճրի հետ:

Դատարանը վճիռ է կայացնելու չորս կասկածյալի կապակցությամբ, որոնք մեղադրվում են Ռաֆիկ Հարիրիի մեքենայում պայթուցիկ սարք տեղադրելու մեջ:

Բոլոր չորս կասկածյալները «Հեզբոլահ» խմբավորման անդամներ են: Նրանցից ոչ մեկը մեղքը չի ճանաչել: