Լևան Կողուաշվիլիի ֆիլմը, որն ստեղծվել է Վրաստանի Առաջին ալիքի հետ համատեղ պրոդյուսերությամբ, Նյու Յորքի «Tribeca» կինոփառատոնում արժանացել է երեք մրցանակի
Լևան Կողուաշվիլիի ֆիլմը, որն ստեղծվել է Վրաստանի Առաջին ալիքի հետ համատեղ պրոդյուսերությամբ, Նյու Յորքի «Tribeca» կինոփառատոնում արժանացել է երեք մրցանակի

Լևան Կողուաշվիլիի «Չորրորդ Բրայթոն» ֆիլմը երեք մրցանակի է արժանացել Նյու Յորքի «Tribeca» միջազգային կինոփառատոնում: Այս մասին պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվել է «Tribeca» կինոփառատոնի կայքէջում:

Վրաստանի Առաջին ալիքի «Նոր օր» հաղորդաշարը կապ է հաստատել Լևան Կողուաշվիլիի հետ: Կինոռեժիսորի խոսքով, ֆիլմը մրցանակ է ստացել լավագույն ֆիլմի անվանակարգում, ինչպես նաև լավագույն դերասան՝ Լևան Թեդիաաշվիլի անվանակարգում: Ֆիլմը մրցանակի է արժանացել նաև «Լավագույն սցենար» անվանակարգում:

«Մենք վերցրեցինք հիմնական մրցանակները, դրանք բերում ենք Վրաստան: Ես ուրախ եմ և շնորհավորում եմ վրացական կինոընկերությանը, քանի որ ես այս հասարակության մի մասն եմ և կարծում եմ, որ մեր հաջողությունը բոլորի հաջողությունն է », – ասաց Լևան Կողուաշվիլին:

Նրա խոսքով, «Չորրորդ Բրայթոնը» Կախի Կավսաձեի համար վերջին կինոնկարն էր:

«Ակնհայտ է, որ Կախին առանձնահատուկ երևույթ է, դա ինձ համար առանձնահատուկ իրադարձություն է, և այն փաստը, որ պարոն Կախին վերջին դերը մեզ հետ ունեցավ, հավանաբար, ևս մեկ պատասխանատվություն է: Կարծում եմ, որ սա շատ հետաքրքիր և իր ոճով ստեղծված դեր է, որը էքսցենտրիկ, իրատեսական, շատ դերասանական, միևնույն ժամանակ շատ մարդկային, քանի որ միայն նա կարող էր, և գուցե դրանով առանձնանում էր, վրացական կինոյի եզակի դերասան ու ոչ միայն: Ֆիլմը հայր ու որդի հարաբերությունների մասին է, երբ Կախին և նրա որդին՝ Իրակլին, խաղացին միասին: Այս կինոնկարը ինձ համար առանձնահատուկ պատմություն է՝ հայր-որդի փոխհարաբերությունները, կապված իմ անձնական ողբերգության հետ, որովհետև ես կորցրեցի հայրիկիս կորոնավիրուսի ժամանակ և դրանում միավորված շատ գործոններ կան», – ասաց Լևան Կողուաշվիլին:

Կինոռեժիսորի խոսքով, ֆիլմը լավ արձագանքներ է ունեցել փառատոնին ներկայացված հրապարակումներից, որոնք կօգնեն դրա տարածմանը:

«Լավ է, որ «Tribeca»-ն լավ է լուսաբանվում մամուլով, մամուլը լավ է լուսաբանում: Փաստորեն, բոլոր առաջատար հրատարակությունները ներկայացվել են և հիմնականում ունեցել են դրական կամ շատ դրական արձագանքներ, ինչը ակնհայտորեն առաջացնում է կարևոր նախադրյալ: Հուսով եմ, սա կօգնի տարածել ֆիլմը, քանի որ այս խնդիրը նույնպես կարևոր է մեր իրականության մեջ: Այսօր «Netflix»-ի կողմից մենք ստացանք լրացուցիչ մրցանակ, ինչը նշանակում է, որ բաշխումը էլ ավելի կարագացվի նույն «Netflix»-ի հետ», – ասաց Լևան Կողուաշվիլին:

Նրա խոսքով, ֆիլմը կունենա շատ ակտիվ փառատոնային կյանք, արդեն հաստատվել է, որ ֆիլմը ներկայացվելու է 10 փառատոնում:

«Վրաստանում մենք ուզում ենք պրեմիերան անցկացնել ուշ աշնանը, իրավիճակը մի փոքր հանդարտվի, որպեսզի հանդիսատեսը դահլիճում կարողանա դիտել ֆիլմը», – ասաց Լևան Կողուաշվիլին:

«Չորրորդ Բրայթոնը» պատմում է արտագաղթած վրացի ըմբիշի մասին: Ֆիլմում գլխավոր դերը խաղում է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Լևան Թեդիաշվիլին:

Ֆիլմը չորս երկրների համագործակցության արդյունք է: «Չորրորդ Բրայթոնի» համապրոդյուսերը Վրաստանի Հանրային հեռարձակողն է: Ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են Արմեն Զուլոյանը, Թինաթին Բերձենիշվիլին և Ռուսուդան Մանջգալաձեն:

«Tribeca»-ն ամենամյա միջազգային կինոփառատոն է, որն անցկացվում է Նյու Յորքում: Հիմնադրվել է 2002 թվականին՝ Ռոբերտ Դե Նիրոյի և Քրեյգ Հեթկոֆի կողմից՝ ի պատասխան 2001 թվականի սեպտեմբերի 11-ին համաշխարհային առևտրի կենտրոնի վրա իրականացված ահաբեկչության: